Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մանկասպան թուրքի տանջալից մահը

Մանկասպան թուրքի տանջալից մահը
26.09.2014 | 11:26

Կը պատմուի, թէ տարիքը առած և հայու արիւնէն դեռ չկշտացած թիւրք մը, սրբապղծուելու առիթով, ամէն հասակի կիներու կարաւանի մը ճամբուն վրայ կեցած, անոնց գրկէն ու բազուկներէն մէկէն հինգ տարեկան մանուկները աղիողորմ լացերու և ճիչերու մէջ քաշելով և սրունքներէն երկուքի բաժնելով՝ Եփրատի ջուրերուն կը յանձնէր:
Հոն կեցող, անշուշտ, ոչ այնչափ անգութ թիւրքին մէկը մօտենալով անոր կըսէ. «Եղբայրս, այդչափ էլ ըլլալու չէ, մեղք է, մեղք»: «Թող տուր,- կը պատասխանէ սպառնալիքով,- մի՞թէ չի լսեցիր, թէ Հօճայ էֆենտին ինչ կþըսէր մզկիթին մէջ, որ հայը արմատէն չորցնելու է, որովհետև անոնք մեր կիները և մանուկները այսինչ և այնինչ տեղերը, այսպէս ու այնպէս պղծեր ու ջարդեր են և իրարու ետևէ մանուկները երկու կէսերու բաժնած, արեան ճապաղիքներու (արյունահեղություն -խմբ.) մէջ, կը նետէր ջուրը»:
Օրեր յետոյ մանկասպան թիւրքը կը հիւանդանայ ծանրապէս: Իրեն հետ խօսող դրացի թիւրքը, լսելով իր դրացիի ծանրապէս հիւանդ ըլլալը, օր մը անոր այցելութեան կþերթայ ու կը տեսնէ, որ մանկասպանը անկողնին մէջ մէկ կողմէն միւսը տապլտկելով վայրկեան առ վայրկեան կը պոռայ, ըսելով. «Ախ, սա մանուկները բերնիս վրայէն հեռացուցէ՛ք, շունչս կը կտրեն»: Այցելու ցեղակիցը կը մեկնի սա առածը. «Այս աշխարհը ընողին չի մնար, ինչ որ ընես, պիտի գտնես»: Եւ իրաւ ալ, յիշեալ մանկասպանը չորս-հինգ օր նոյն հոգեվարքի տառապանքը քաշելէ յետոյ կը մեռնի. այս աշխարհը իրեն ալ չի մնար:


Գարեգին ԹՈՒՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ

4442800" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ